Ամերիաբանկը 2 ամսով «վարկային արձակուրդ» է ուղարկում բոլոր ֆիզանձ հաճախորդներին![]() 13 մարտի 2020 - 15:55 AMT PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի կանխարգելման նպատակով, ինչպես նաև խուսափելով բանկի մասնաճյուղերում մարդկանց կուտակումներից` Ամերիաբանկը որոշում է կայացրել բանկի բոլոր ֆիզիկական անձ հանդիսացող մարտի 13-ից մինչև մայիսի 13-ը ներառյալ «վարկային արձակուրդ» տրամադրել: Ֆիզիկական անձ և անհատ ձեռնակատեր հանդիսացող բոլոր այդ ժամանակահատվածում կարող են չկատարել իրենց վարկերի հերթական մարումները, ներառյալ` մայր գումարները, հաշվեգրված տոկոսագումարները, սպասարկման և այլ վճարները, ինչը չի հանգեցնի որևէ բացասական հետևանքի: Ֆիզիկական անձ և անհատ ձեռնարկատեր հաճախորդների տոկոսադրույքները կհաշվարկվեն և կբաշխվեն վարկերի մնացած ամիսների վրա` համաձայն նոր կազմված ժամանակացույցի, որը հաճախորդները կարող են ստանալ իրենց կողմից նախապես ընտրված հաղորդակցման եղանակով: Բանկը շարունակում է հորդորել օգտվել բանկի հեռահար սպասարկման ծառայություններից և 24/7 Կոնտակտ կենտրոնից` զանգահարելով +374 10 561111: Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |