Ջուր ու զուգարան՝ 6 ժամը մեկ, ցավ ու քրտինք․ Իտալուհի բուժքույրը՝ աշխատանքի պայմանների մասին13 մարտի 2020 - 17:49 AMT PanARMENIAN.Net - Միլանի հոսպիտալներից մեկում որպես բուժքույր աշխատող Ալեսիա Բոնարին հայտնի է դարձել եվրոպական երկրի համացանցերում Instagram-ի իր էջում 800 հազարից ավելի like հավաքած, հոսպիտալի կյանքի մասին պատմող գրառմամբ։ Բոնարին հրապարակել է դիմակն ու պաշտպանիչ ակնոցը երկար կրելուց առաջացած կապտուկներով լուսանկար ու գրել, որ հոգնել է ու վախենում է գնալ աշխատանքի, սակայն անում է դա, քանի որ սիրում է իր գործը: «Ես նույնպես վախենում եմ, բայց ոչ թե խանութ, այլ աշխատանքի գնալուց»,- գրել է նա: Կինն ասել է, որ վախենում է, թե կարող է դիմակը ճիշտ չդնի, դիպչի կեղտոտ ձեռնոցների կամ պաշտպանիչ ակնոցը չկարողանա լիովին ապահովել վիրուսից պաշտպանությունը: «Ֆիզիկապես հոգնել եմ։ Պաշտպանական միջոցները ցավ են պատճառում, հագուստը քրտնեցնող է, և երբ մեկ անգամ հագնում եմ, հաջորդող 6 ժամը չեմ կարող այլևս ջուր խմել կամ զուգարան գնալ: Ես հոգեպես եմ հոգնել, ինչպես մյուս կոլեգաներս, ովքեր նույն իրավիճակում են շաբաթներ շարունակ: Սակայն դա մեզ չի խանգարում կատարել մեր աշխատանքն այնպես, ինչպես և միշտ ենք արել»,- գրել է նա: Բոնարին գրել է, որ կարանտինում մնալու ճոխություն իրեն թույլ տալ չի կարող, քանի որ պարտավոր է գնալ աշխատանքի և անել իր գործը, սակայն մյուսները ևս պետք է անեն այն, ինչ պարտավոր են՝ պահպանեն անվտանգության պահանջները: Նա խնդրել է հետևել տանը մնալու հորդորին և այդպիսով պաշտպանել նրանց, ովքեր ավելի թույլ են: Բոնարիի գրառումը մոտ 820,000 մարդ է հավանել, հարյուրավորներն արձագանքել են ու իրենց աջակցությունը հայտնել: Իտալիան համարվում է կորոնավիրուսի տարածման գլխավոր օջախը Եվրոպայում, այնտեղ 15,000-ից ավելի մարդ է վարակվել, երկրում վիրուսից 1000-ից ավելի մահ կա: Կարդացեք նաև.Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |