Անգլիայի Պրեմիեր լիգայի խաղերը կասեցվել են![]() 14 մարտի 2020 - 11:30 AMT PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի պատճառով Անգլիայի Պրեմիեր լիգայի, ինչպես նաև ստորին դիվիզիոնների խաղերը կասեցվել են առնվազն մինչև ապրիլի 3-ը։ Հանդիպումները կասեցնելու մասին ասվում է Անգլիայի Ֆուտբոլի ասոցիացիայի պաշտոնական կայքում։ Չեղարկվել են նաև Անգլիայի հավաքականի ընկերական խաղերն Իտալիայի և Դանիայի հետ, տեղեկացնում է BBC-ն։ Մարտի 13-ին հայտնի դարձավ, որ Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան վարակվել է կորոնավիրուսով։ Արտետան հայտնել է, որ հանձնել է կորոնավիրուսի թեստը, «երբ վատ է զգացել իրեն»: Նա հավելել է, որ աշխատանքի դուրս կգա, հենց իրեն թույլ տան: Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը՝ անդրադառնալով երկրում նոր տիպի կորոնավիրուսի տարածմանը, ասել է, որ «մինչև համաճարակն ավարտվի, ընտանիքներից շատերը կկորցնեն իրենց սիրելիներին»։ COVID-19 նոր տիպի կորոնավիրուսից մահացածների թիվն աշխարհում արդեն 5043 է։ Մահվան դեպքերի գերակշիռ մասը գրանցվել է Չինաստանում (3176 մարդ), որին հաջորդում են Իտալիան (1016) և Իրանը (514): Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |