Կորոնավիրուսից բուժվածների մոտ հնարավոր են թոքերի և շնչառական համակարգի հետ կապված խնդիրներ14 մարտի 2020 - 12:00 AMT PanARMENIAN.Net - Կորոնավիրուսով վարակված և բուժված մարդկանց մոտ վարակի պատճառով հնարավոր են ծանր հետևանքներ, հայտնել են հոնկոնգցի բժիշկները: Ըստ նրանց՝արդեն բուժված պացիենտների մոտ, օրինակ, արագ քայելու հետևանքով կարող է թոքերի գործառույթների խանգարում և շնչահեղձություն առաջանալ, փոխանցում է Lenta.ru-ն: Բժիշկներից մեկի պնդմամբ՝ նման եզրակացությունը հիմնված է կորոնավիրուսից բուժված մոտ 12 պացիենտի վիճակի ուսումնասիրության վրա: Նրանցից 2-3-ն այլևս չեն կարողանում, օրինակ, քայլել առաց կանգնելու և շունչ առնելու: Հիվանդներից 9-ի մոտ հայտնաբերվել են ներքին օրգանների վնասման նշաններ: Նշվում է, որ այդ պացիենտները պետք է անցնեն երկարատև զննություն՝ պարզելու, թե վիրուսն ինչ ազդեցություն է թողել, և որքան երկարատև է այն: Մասնագետները նաև խորհուրդ են տալիս կորոնավիրուսից բուժվածներին թոքերի աշխատանքը բարելավելու համար լողով զբաղվել: Մարտի 14-ի դրությամբ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակված է մոտ 145,000 մարդ, նրանցից մոտ 72,000-ը վերականգնվել է, մահացել է մոտ 5400 մարդ: Կարդացեք նաև. Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | ՀՀ և ԱՄՆ մաքսային մարմինները կգործակցեն Ակնկալվում է, որ համաձայնագրի ստորագրումը մեծապես կնպաստի մաքսային իրավախախտումների հայտնաբերմանը Սաուդյան Արաբիայի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին Դեսպանի նստավայրը Թբիլիսին է ՌԴ ԱԳՆ․ ՀՀ-ում ընթացող բողոքի ակցիաներն այդ երկրի ներքին գործն են Նա հավելել է, որ ՌԴ–ն տրամադրված է Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունների զարգացմանը Զախարովա․ ՌԴ–ն, որպես ՀՀ դաշնակից, միշտ պատրաստ է օգնել Նա նաև ասել է, որ ՀՀ իշխանությունները դրական են արձագանքել ՌԴ աջակցությանը |