Փաշինյանն ու կինը կորոնավիրուսի թեստ են հանձնել14 մարտի 2020 - 14:18 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա կինը՝ Աննա Հակոբյանը, մարտի 14-ի առավոտյան կորոնավիրուսի թեստ են հանձնել, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հակոբյանի խոսնակ Հասմիկ Հարությունյանը: Նա նշել է նաև, որ թեստի պատասխանները պարզ կլինեն մարտի 14-ի երեկոյան: ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 15-ի: Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ինքը և տիկինը ինքնամեկուսացվել են Սևանում՝ հաշվի առնելով, որ Բրազիլիայի նախագահի օգնականը վարակված է եղել կորոնավիրուսով, իսկ նախագահի վարակման մասին լուրեր են շրջանառվել: Հակոբյանը մարտի 7-ին հանդիպել է Բրազիլիայի առաջին տիկնոջը: Կարդացեք նաև. Փաշինյանն ու Աննա Հակոբյանը որոշել են մեկուսանալ Սևանում. Նրանք ևս կորոնավիրուսի թեստ կհանձնեն Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը |