Թորոսյան. Ընդհանուր մոտ 200 քաղաքացի է մեկուսացված, կարող են նոր հիվանդներ լինել14 մարտի 2020 - 15:27 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում արդեն մոտ 200 մարդ է մեկուսացվել կորոնավիրուսի կասկածանքով, նրանք մեկուսացվել են տարբեր եղանակներով՝ թե առանձին բնակավայրերով, թե շենքում ամբողջությամբ, հայտարարել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը`նշելով, որ չի բացառում` մեկուսացված քաղաքացիների խմբից նոր դրական դեպքեր լինելու հավանականությունը: «Տրամաբանությունը հետևյալն է՝ մեկուսացված անձինք պետք է պարտադիր սերտ շփված լինեն հաստատված ախտորոշումով պացիենտի հետ: Էջմիածնի դեպքի համաճարակաբանական հետազոտությամբ հայտնաբերել ենք գրեթե բոլոր շփվածներին և այդ աշխատանքները շարունակվում են: Հույս ունենք՝ մեկուսացվածների մոտ հիվանդությունը չի հաստատվի»,- ասել է Թորոսյանը: Կորոնավիրուսի տարածման դեմ տարվող միջոցառումերի մասին խոսելով՝ նախարարը նշել է, որ անհրաժեշտ է քիչ շփվել այլ անձանց հետ, չհաճախել հանրային միջոցառումների: Դրանց անհնարինության դեպքում՝ պահպանել սոցիալական տարածությունը և խստորեն հետևել հիգիենայի կանոններին: ՀՀ-ում կորոնավիրուսի հաստատված 15 դեպք կա, վերջին երկու դեպքի մասին հայտարարվել էր մարտի 14-ին, դրանք կապված էին Էջմիածնում վարակված մեկ պացիենտի հետ: Թորոսյանը դրական է համարել, որ երկու նոր վարակակիրը ևս նույն համաճարակային խմբից են՝ կապված Էջմիածնի նույն դեպքի հետ: Նախարարը չի բացառել, որ նույն դեպքի հետ կապված կարող են հաստատվել վարակի այլ դեպքեր ևս: Թորոսյանի խոսքով՝ համաճարակային նույն խմբից լինելը կանխատեսելի ու կառավարելի զարգացում է: Կարդացեք նաև.Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ և շնորհավորական ուղերձ հղել․ Կողմ ենք, որ հարաբերությունները շարունակեն զարգանալ ՌԴ նախագահը Փաշինյանին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով Բագրատ սրբազանի գլխավորած շարժման կողմնակիցներն ավտոերթով ուղևորվել են Գյումրի «Գնում ենք Գյումրի, երեխաներին այցելենք, հետո էլ հանրահավաք ունենք»,–ասել է նա |