ՔՕ-ով սան.հակահամաճարակային կանոնների խախտումը մինչև 5 տարվա ազատազրկում է նախատեսում

ՔՕ-ով սան.հակահամաճարակային կանոնների խախտումը մինչև 5 տարվա ազատազրկում է նախատեսում

PanARMENIAN.Net - ՀՀ քրեական օրենսգիրքը սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելու համար սահմանում է վարչական և քրեական պատասխանատվություն:

Համաձայն քրօրենսգրքի 277 հոդվածի՝ սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդկանց զանգվածային հիվանդացում կամ թունավորում`պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի առավելագույնը 200-ապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը 3 տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը 3 տարի ժամկետով:

Նույն արարքը, որն անզգուշությամբ ծանր վնաս է պատճառել մարդու առողջությանը կամ առաջացրել է մարդու մահ`պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը 5 տարի ժամկետով:

ՀՀ-ում կորոնավիրուսի հաստատված 15 դեպք կա: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը խստագույնս հորդորել է զերծ մնալ հանրային վայրեր այցելելուց և խուսափել շփումներից: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 13-ին խոսելով վարակի տարածման մասին, հայտնել էր, որ որ արդարադատության նախարարության հետ քննարկվում է, ինչպես իրավական լծակներ մշակել, որ վարակիչ հիվանդությունների դեպքում ժամանակին բժշկի չդիմելը, չինքնամեկուսացվելը հանգեցնեն որոշակի պատասխանատվության:

Կարդացեք նաև. Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---