Փաշինյանի ու տիկնոջ թեստը` բացասական. Վարակված չեն14 մարտի 2020 - 18:03 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և տիկնոջ Աննա Հակոբյանի հանձնած կորոնավիրուի թեստը բացասական արդյունք է ցույց տվել, նրանք վիրուսով վարակված չեն, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ինքը Փաշինյանը: «Այս պահի դրությամբ փաստացի ախտորոշված 18 դեպքերից 11-ը Էջմիածնի հայտնի նշանդրեքի դեպքերն են: Կարծես թե, մեզ հաջողվել է այս պահի դրությամբ մեկուսացնել այդ նշանդրեքի մասնակիցներին»,- ասել է Փաշինյանը: Նա հիշեցրել է, որ Էջմիածնից մոտ 200 մարդ մեկուսացվել է, ու ևս մեկ անգամ հորդորել խուսափել հանրային վայրեր գնալուց, միջոցառումների մասնակցելուց: Փաշինյանը նշել է նաև, որ Կենտրոնական բանկը դիմել է առևտրային բանկերին, որպեսզի վերջիններս վերանայեն կորոնավիրուսի հետևանքով խնդիրներ ունեցող հաճախորդների վարկերի պայմանները: Վարչապետը շնորհակալություն է հայտնել քաղաքացիներին՝ խանութներում աժիոտաժ չանելու համար, քանի որ իրավիճակը, ըստ նրա, վերահսկելի է: «Այս պահին Եվրոպայի ռիսկային վայրերից եկող քաղաքացիները կմեկուսացվեն՝ ոմանք իրենց բնակավայրում, ոմանք՝ առանձին վայրերում: Այդպիսով որևէ հավելյալ ռիսկ չենք ավելացնում»,- ասել է Փաշինյանը՝ կոչ անելով բոլորին հանգստյան օրերը անցկացնել տանը: ԱՆ-ն հորդորում է հետևել հիգիենայի կանոններին և խուսափել հանրային վայրեր այցելելուց: Կարդացեք նաև.Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Ավագանու անդամները չեն կարողանա համատեղել իրենց պաշտոնը հանրային պաշտոնի և ծառայության հետ Նախագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ ARARAT-ի հատուկ երեկո՝ նվիրված Ազնավուրի 100-ամյակին Դեռևս թատրոնի շեմից հյուրերն լիապես պարուրվում էին ազնավուրյան տրամադրությամբ Սիմոնյան. Անընդունելի է, երբ եկեղեցականը, եկեղեցին զբաղվում են քաղաքականությամբ՝ քաղաքականությունն առևտուր է «Անտարբեր նայելը և քաղաքական գործունեությամբ զբաղվելը տարբեր բաներ են»,–ասել է նա ԱԺ նախագահ․ 2026-ի ընտրություններում Տավուշի այդ գյուղերում ՔՊ-ն հաղթելու է շռնդալից կերպով «Հայաստանն իր քաղաքացիներից որևէ մեկին չի նեղացնելու, անտեր ու անտուն չի թողնելու»,–ասել է նա |