Երևանի ավտոբուսները, մետրոն ու տրոլեյբուսներն ախտահանվելու են ամեն օր

Երևանի ավտոբուսները, մետրոն ու տրոլեյբուսներն ախտահանվելու են ամեն օր

PanARMENIAN.Net - Երևանի ավտոբուսները, մետրոն ու տրոլեյբուսներն ամեն օր ախտահանվելու են շահագործման ժամերի ավարտից հետո։

Ինչպես հայտնել է քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը, ախտահանված տրանսպորտային միջոցները յուրաքանչյուր հաջորդ օրը առավոտյան արդեն պատրաստ կլինեն շահագործման։

Ախտահանումը կատարվում է ԱՆ ցուցումով։

ՀՀ-ում կորոնավիրուսի 20 հաստատված դեպք կա, 13-ն՝ Էջմիածնում նշանդրեքի հետ կապված։ Մոտ 200 հոգի մեկուսացվել է։

Կարդացեք նաև.Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---