ԱՆ-ն վարակի լայն տարածմամբ երկրից վերադարձողներին ինքնամեկուսացման խորհուրդներ է տվել![]() 14 մարտի 2020 - 23:21 AMT PanARMENIAN.Net - Նոր տիպի` COVID-19 կորոնավիրուսի լայն տարածում ունեցող երկրներից վերադարձող ՀՀ քաղաքացիները` կախված ժամանման երկրից, պետք է 14 օրով ինքնամեկուսացվեն, եթե որոշում չի կայացվել գտնվել հատուկ կարանտինի վայրում: Այդ մասին հայտնում են առողջապահության նախարարությունից։ ԱՆ-ն նաև ներկայացնում է կետեր, որոնց պետք է հետևել. • Մեկուսացվե՛ք տան մյուս անդամներից • Զանգահարե՛ք բժշկին՝ նախքան նրան այցելելը • Կրե՛ք բժշկական դիմակ՝ եթե ցուցված է • Փակե՛ք բերանը և քիթը՝ փռշտալիս և հազալիս • Հաճախակի լվացե՛ք ձեռքերը • Առանձնացրե՛ք տնային պարագաները • Հյուրեր մի՛ ընդունեք • Լվացքի համար ապահովեք ջրի հնարավորինս բարձր ջերմաստիճան • Հերմետիկ փակեք աղբամանը • Հետևե՛ք ախտանշանների զարգացմանը «Եթե 14 օր մեկուսացման ընթացքում նկատվում է ախտանշանների զարգացում/ վատթարացում կամ նոր ախտանշաններ, ապա զանգահարեք 060838300 հեռախոսահամարին»,- ասվում է գրառման մեջ։ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 20-ի, ևս մոտ 200 մարդ մեկուսացվել է։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |