«Երևան Մոլը» փակվում է մարտի 16-ից 23-ը․ Կգործի միայն Քարֆուրը

«Երևան Մոլը» փակվում է մարտի 16-ից 23-ը․ Կգործի միայն Քարֆուրը

PanARMENIAN.Net - «Երևան Մոլը» որոշում է կայացրել մարտի 16-23-ը ժամակավորապես փակվելու մասին։ Համապատասխան հայտարարությունը տեղադրված է մոլի ֆեյսբուքյան էջում։

Չեն գործելու նաև մոլի կազմում գտնվող «Կինոպարկ» կինոթատրոնը և «Նավապետ Քիդ» զվարճանքի կենտրոնը։ Գործելու է միայն «Քարֆուր» սուպերմարկետը՝ սննդամթերքի և այլ անհրաժեշտ ապրանքների ձեռքբերումը չսահամանափակելու համար։

«Մեզ համար առաջնային և բիզնես շահերից վեր են մեր աշխատակիցների, հաճախորդների և վարձակալների անվտանգությունն ու առողջությունը, և կոչ ենք անում այլ հանրային վայրերին ևս գործել այս կերպ՝ վարակի տարածմանը չնպաստելու համար», - նշել է «Երևան Մոլի» գլխավոր տնօրեն Վազրիկ Սեկոյանը։

Մոլի որոշման արդյունքում չի անտեսվելու նաև իր տարածքում գործող վարձակալների գործարար բարօրությունը։

«Երևան Մոլի» վերաբացման կամ անհրաժեշտության դեպքում փակ լինելու ժամկետի երկարաձգման մասին կտեղեկացվի լրացուցիչ։

Հայաստանում կորոնավիրուսի 20 հաստատված դեպք կա, մոտ 200 հոգի մեկուսացված է։

Կարդացեք նաև.Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---