Թորոսյան․ Կոչ կրոնական կազմակերպություններին` զերծ մնալ զանգվածային ծեսերից

Թորոսյան․ Կոչ կրոնական կազմակերպություններին` զերծ մնալ զանգվածային ծեսերից

PanARMENIAN.Net - Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում կոչ է արել բոլոր քաղաքացիներին և բոլոր կրոնական կազմակերպություններին զերծ մնալ զանգվածային ծեսերից։

«Անկեղծ ասած` տեղյակ չեմ, թե մեր երկրում գործող կրոնական կազմակերպություններն ինչ որոշումներ ունեն իրենց ծիսակատարությունները շարունակելու կամ դադարեցնելու վերաբերյալ, սակայն ուզում եմ հիշեցնել, որ առնվազն Հարավային Կորեայում և մեր հարևան Իրանում նոր կորոնավիրուսային վարակը իր պայթյունաձև տարածումն է ստացել հենց կրոնական արարողությունների պատճառով։

Հետևաբար կոչ եմ անում մեր քաղաքացիներին և բոլոր կրոնական կազմակերպություններին զերծ մնալ զանգվածային ծեսերից՝ չեղարկելով դրանք մինչև համաճարակի վտանգի իսպառ վերացումը»,- նշել է նա։

Նախարարը հավելել է, որ մարդկանց առողջությունը վեր է ամեն ինչից։

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 20-ի, վիրուսի կասկածով մոտ 200 մարդ է մեկուսացված։

Կարդացեք նաև.Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---