Պետգերատեսչությունները կփորձեն աշխատանքի մի մասը հեռահար կազմակերպել

Պետգերատեսչությունները կփորձեն աշխատանքի մի մասը հեռահար կազմակերպել

PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի կանխարգելման հանձանժողովի նիստի որոշմամբ` պետական գերատեսչություններին հանձնարարվել է իրենց գործառույթներից ու ծանրաբեռնվածությունից ելնելով, դիտարկել մոտակա 10 օրն աշխատակիցների մի մասի դեպքում հեռահար եղանակով իրականացնելու հնարավորությունը։

Այս մասին է ֆեյսբուքյան իր էջում հայտարարել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

«Սա հատկապես վերաբերում է 60 և ավելի տարիք և/կամ շաքարային դիաբետ, սրտանոթային, շնչառական հիվանդություններ ունեցող անձանց աշխատանքի կազմակերպմանը», - նշել է նա։

Իր հերթին, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կոչ է արել նման կերպ վարվել բոլոր տնտեսվարողներին։

ՀՀ-ում կորոնավիրուսի 20 հաստատված դեպք կա, մոտ 200 հոգի մեկուսացված է։

Կարդացեք նաև.Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---