Ավիադիսպետչերներն ինքնամեկուսացել են «Հայաէրոնավիգացիայի» վարչական շենքում![]() 15 մարտի 2020 - 11:55 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի օդային երթևեկության կարգավարներն ինքնամեկուսացել են կորոնավիրուսից: Մասնավորապես, ինքնամեկուսացել է «Հայաէրոնավիգացիա» ՓԲ ընկերության անձնակազմը, որը պատասխանատու է ՀՀ տարածքում և ՀՀ երկու միջազգային օդանավակայանում անվտանգ օդային երթևեկության կազմակերպման համար: Կորոնավիրուսով վարակման վտանգի պատճառով աշխատակիցներն ինքնամեկուսացվել են ընկերության վարչական շենքում: Որոշումը կայացվել է համատեղ՝ Առողջապահության նախարարության, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի և «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ի ղեկավարության կողմից։ Հարկադիր նախազգուշական միջոցներ են ձեռնարկվել Էջմիածնում ընկերության աշխատակցի կորոնավիրուսով վարակման փաստի բացահայտման կապակցությամբ: Երկրի օդային երթևեկության շարունակական սպասարկումն ապահովելու համար շենքում ներկա պահին գտնվում են ընկերության ղեկավարությունը՝ գլխավոր տնօրեն Արթուր Գասպարյանի գլխավորությամբ, ավիակարգավարների, ինժեներատեխնիկական մասնագետների անհրաժեշտ նվազագույն 75- հոգանոց անձնակազմը: Ընկերության ղեկավարությունը հրատապ կազմակերպել և ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ միջոցները` կարանտինի տակ գտնվող անձնակազմի շարունակական աշխատանքը և հանգստը, ի սկզբանե 14 օր տևողությամբ, ապահովելու համար։ «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում գտնվող ընկերության վարչական շենքը ոչ ոք չի կարող մուտք գործել, ինչպես նաև լքել այն: Այս որոշումը կապահովի անխափան օդային երթևեկությունը Հայաստանի օդային տարածքում, ինչպես նաև երկրի երկու միջազգային օդանավակայանում: Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 20-ի: Հայաստանում կորոնավիրուսի կասկածով մոտ 200 մարդ է մեկուսացված։ Կարդացեք նաև.Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |