Հարությունյան. Արոնյանի կնոջ վիճակը հաջողվել է կայունացնել![]() 15 մարտի 2020 - 13:04 AMT PanARMENIAN.Net - Բժիշկներին հաջողվել է կայունացնել Հայաստանի առաջատար շախմատիստ Լևոն Արոնյանի տիկնոջ՝ Արիաննե Կաոլիի վիճակը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։ «Գիշերը տեղեկացա Լևոն Արոնյանի կնոջ` Արիաննե Կաոլիի մասնակցությամբ ավտովթարի մասին: Հեռախոսազրույց եմ ունեցել «Աստղիկ» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն Ասատուր Ասատրյանի հետ: Նրա խոսքով` բժիշկներին հաջողվել է կայունացնել տիկնոջ վիճակը, այն գնահատվում է ծանր»,- ասվում է գրառման մեջ։ Մարտի լույս 15-ի գիշերը Կաոլին վթարի էր ենթարկվել Երևանյան լճի մոտակայքում։ Սեբաստիայի փողոցի և Իսակովի պողոտայի խաչմերուկի մոտակայքում՝ կամրջի տակ, Կաոլիի Lexus RX350 մակնիշի ավտոմեքենան բախվել է կամրջի հենասյանը: Փրկարարներն ավտոմեքենայից դուրս էին բերել նրան ու հոսպիտալացրել «Աստղիկ» ԲԿ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |