Իտալիայում կորոնավիրուսից մահացությունն 1-ին անգամ նախորդ օրվա համեմատ 30%-ով քիչ է![]() 15 մարտի 2020 - 16:23 AMT PanARMENIAN.Net - Իտալիայում կորոնավիրուսից վերականգնվող մարդկանց թիվն ավելացել է մեկ երրորդով, հայտարարել է քաղաքացական պաշտանության ծառայության ղեկավար Անջելո Բորրելլին: Նա հայտնել է, որ մարտի 14-ին վերականգնվել է 527 մարդ, նրանց ընդհանուր թիվը հասել է 1966-ի, փոխանցում է Ռիա Նովոստին: Բորրելլին նաև հայտնել է, որ մեկ օրվա ընթացքում մահացել է 175 մարդ, նախօրերին այդ թիվը 250 էր: Այսպիսով այդ ցուցանիշը մարտի 14-ի համեմատ նվազել է 30%-ով: Նշվում է, որ Իտալիայում մեկ օրում վարակակիրների թիվը հասել է մոտ 3500-ի, այժմ ամբողջ երկրում մոտ 21,100 վարակված կա: Իտալիան համարվում է Եվրոպայում կորոնավիրուսի տարածման օջախը, ամբողջ տարածքում կարանտին է հայտարարված: Երկրում չեն իրականացվում հանրային միջոցառումներ, խիստ սահմանափակված է տեղաշարժը, Իտալիան փակ է զբոսաշրջիկների համար: Կարդացեք նաև. Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |