ԵԱՀԿ գլխավոր քարտուղար. Երեւանն ու Բաքուն պետք է ճկունություն դրսեւորեն եւ որոշեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման ժամկետը15 դեկտեմբերի 2008 - 14:38 AMT PanARMENIAN.Net - «ԵԱՀԿ երկրնեի ԱԳ նախարարների եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ԱԳ նախարարների հայտարարություններում ոչ մի հակասություն չկա: Երկու փաստաթուղթն էլ մշակվել է նույն ոգով: Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հելսինկյան հանդիպումը մեզ հույս է տալիս, որ հետագայում եւս կողմերին կհաջողվի ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ միասին շարունակել բանակցությունները բարձր մակարդակով»,-այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Մարկ Պերրեն դը Բրիշամբոն: Ըստ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի, ղարաբաղյան հակամարտության կողմերը պետք է ճկունություն դրսեւորեն եւ որոշեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման ժամկետը: «Մենք հասկանում ենք, որ դրա համար անհրաժեշտ է փոխադարձ վստահության եւ փոխըմբռնման մթնոլորտ: Այս հակամարտությունը բավականին բարդ է, սակայն կա քաղաքական կամք, որը մենք տեսանք Հելսինկիում կայացած հանդիպմանը: ԵԱՀԿ բոլոր 56 երկրները պետք է նպաստեն բանակցային գործընթացին»,-հայտարարել է Մարկ Պերրեն դը Բրիշամբոն: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի |