Կորոնավիրուսը` ՀՀ-ում. 3 նոր դեպք, մեկը՝ Մեղրիում

Կորոնավիրուսը` ՀՀ-ում. 3 նոր դեպք, մեկը՝ Մեղրիում

PanARMENIAN.Net - ՀՀ-ում կորոնավիրուսի վարակակիրների թիվը հասել է 26-ի։ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հաղորդմամբ` դեպքերից մեկը գրանցվել է Մեղրիում, Իտալիայից վերջերս վերադարձած քաղաքացու մոտ, մյուս երկուսն Էջմիածնի հայտնի դեպքի հետ փոխկապակցված են։

«Հանրագումարով` այս պահին ունենք հաստատված 26 դեպք: Մինչ օրս կատարվել է նոր կորոնավիրուսի հայտնաբերման 577 հետազոտություն: Այս պահին մեկուսացված է 300 քաղաքացի»,- նշել է նա։

Նախարարը նշել է, որ նոր դեպքի հետ սերտ շփվածները հայտնաբերվում են, որ մեկուսացվեն։

Կարդացեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---