Աշխարհում կորոնավիրուսից 6446 մարդ է մահացել

Աշխարհում կորոնավիրուսից 6446 մարդ է մահացել

PanARMENIAN.Net - Մարտի 16-ի տվյալներով աշխարհում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 6446-ի․ վարակված է 162,671 մարդ, ապաքինվել է ավելի քան 75,500-ը։

Մարտի 15-ի համեմատ աշխարհում հիվանդների քանակն ավելացել է 10,452-ով, մահացու դեպքերը՝ 665-ով, գրում է Interfax-ը` South China Morning Post-ին հղումով։

Մայրցամաքային Չինաստանում 80,844 հիվանդ (մահացել է 3199-ը) կա, Իտալիայում՝ 24,747 (1809), Իրանում՝ 13,938 (724), Հարավային Կորեայում՝ 8162 (75), Իսպանիայում՝ 7753 (288)։ Կորոնավիրուսով վարակման դեպքեր կան ևս 131 երկրում։

Մարտի 16-ի ժամը 08:00-ի դրությամբ, ՀՀ-ում կորոնավիրուսի 30 հաստատված դեպք կա։

Կարդացեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---