ՌԴ-ն փակում է Բելառուսի հետ սահմանը

ՌԴ-ն փակում է Բելառուսի հետ սահմանը

PanARMENIAN.Net - ՌԴ իշխանությունները որոշել են փակել սահմանը Բելառուսի հետ մարդկանց տեղաշարժի համար կորոնավիրուսի համաճարակի պատճառով։ Այդ մասին օպերատիվ խորհրդակցության ժամանակ հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Մենք նաև որոշել ենք փակել Բելառուսի հետ սահմանը մարդկանց տեղաշարժի առումով։ Մի շարք այլ կանխարգելիչ միջոցներ ենք ձեռնարկել։ Մենք հետագայում ևս ամեն ինչ կանենք մեր երկիրն այս նոր սպառնալիքից պաշտպանելու համար։ Սպառիչ միջոցներ կձեռնարկենք թույլ չտալու համար, որ վիրուսը զանգվածային տարածում ստանա»,- ասել է նա։

Մարտի 16-ի տվյալներով՝ աշխարհում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 6446-ի․ վարակված է 162,671 մարդ, ապաքինվել է ավելի քան 75,500-ը։

Կարդացեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---