Էջմիածնում 129 քաղաքացի ջերմում էր, նրանց խնդրել են վերադառնալ տուն![]() 16 մարտի 2020 - 11:50 AMT PanARMENIAN.Net - Էջմիածնում մասնակի սահմանափակումների կիրառման հետևանքով 129 քաղաքացու մոտ ջերմություն է արձանագրվել, նրանց խնդրել են տուն գնալ ու ինքնամեկուսանալ։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Այն փաստը, որ նրանք ջերմություն ունեն, դեռ ոչինչ չի նշանակում։ Երեկոյան, երբ ես թեստ պիտի հանձնեի, 37․1 աստիճան ջերմաստիճան ունեի, և թեստը, ինչպես գիտեք, բացասական էր», - նշել է վարչապետը։ Փաշինյանն ասել է, որ խրախուսական որևէ պատվոգրով անպայման պարգևատրելու է 1-ին ախտորոշված պացիենտին, ով «իր բարձր գիտակցությամբ օգնեց, որ վարակը շատ չտարածվի»։ ՀՀ-ում կորոնավիրուսի հաստատված 30 դեպք կա, հիվանդներից մեկը բուժվել է։ Ընդհանուր առմամբ, 300 քաղաքացի մեկուսացված է, ևս 300-ի մեկուսացման աշխատանք է տարվում։ Կարդացեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |