Ժաննա Բարսեղյանը՝ Ստրասբուրգի քաղաքապետի ընտրությունների 1-ին փուլի առաջատար

Ժաննա Բարսեղյանը՝ Ստրասբուրգի քաղաքապետի ընտրությունների 1-ին փուլի առաջատար

PanARMENIAN.Net - Ստրասբուրգի քաղաքապետի ընտրությունների առաջին փուլում ձայների 27.87%-ով առաջատարը հայազգի Ժաննա Բարսեղյանն է: 20minutes-ի փոխանցմամբ՝ չնայած համաճարակի վտանգին, Ստրասբուրգում գրանցվել է ընտրությունների առաջին փուլի մասնակցության բարձր ցուցանիշ՝ 65.65 %:

Նշվում է, որ Բարսեղյանի այս ցուցանիշը լավ է, քանի որ քաղաքացիները գնահատել են էկոլոգիական և կլիմայական, սոցիալական և ժողովրդավարական չափանիշները:

Ըստ աղբուրի՝ Բարսեղյանը կարող է ֆրանսիական քաղաքի առաջին բնապահպան քաղաքապետը դառնալ՝ անցնելով նաև Ռոլան Ռիեսից (նա 2008-ից Ստրասբուրգի քաղաքապետն է):

Ստրասբուրգի քաղաքապետի ընտրություններում որպես ֆավորիտ ներկայացվող Ալեն Ֆոնտանելն առաջին փուլի արդյունքներով հավաքել է ձայների միայն 19.86%-ը:

Եթե կորոնավիրուսի պատճառով Ստրասբուրգում ընտրությունների երկրորդ փուլը չհետաձգվի, ապա հաջորդ կիրակի՝ մարտի 22-ին, քաղաքը հնարավոր է նոր քաղաքապետ ունենա:

Մարտի 15-ին ամբողջ Ֆրանսիայում կորոնավիրուսով վարակման մոտ 5423 դեպք կա, մահացել է մոտ 127 մարդ:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---