Wizz Air-ն անորոշ ժամանակով հետաձգել է Վիլնյուս-Երևան չվերթը![]() 16 մարտի 2020 - 15:46 AMT PanARMENIAN.Net - Wizz Air ավիաընկերության մարտի 20-ին կայանալիք Վիլնյուս-Երևան առաջին ուղիղ չվերթը հետաձգվել է անորոշ ժամանակով։ Այդ մասին ասվում է Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջում։ Որոշումը կայացվել է կորոնավիրուսի տարածման պատճառով։ Wizz Air-ը հայտարարել է, որ բոլոր թռիչքները Լիտվա և Լիտվայից այլ ուղղություններ, այդ թվում՝ Երևան, մարտի 17-ից չեղարկվում են։ Եթե տոմսերը գնվել են անմիջապես ավիաընկերության կայքից կամ բջջային հավելվածով, ապա գումարի 120 տոկոսն ինքնաբերաբեր կվերադարձվի Wizz Air-ի իրենց հաշվեհամարին։ Այդ գումարը հնարավոր կլինի օգտագործել ավիատոմսեր գնելու համար 24 ամսվա ընթացքում։ Ուղևորներն անհատական նամակներ կստանան այն տեղեկատվությամբ, թե ինչ պետք է անել, որպեսզի գումարը վերադարձվի բանկային հաշվեհամարին։ Այդ դեպքում նրանք կստանան գումարի 100 տոկոսը։ Ավիափոխադրողի կայքը բաց է ամրագրման համար արդեն ապրիլի 3-ից։ Կարդացեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |