Քաղաքապետ․ Տպավորություն է, թե ամբողջ Էջմիածինը գնում է Երևան՝ պետք է դադարեցնել16 մարտի 2020 - 13:21 AMT PanARMENIAN.Net - Էջմիածնից մեկնող մեքենաների հերթերն ու կուտակումները տպավորություն են ստեղծվում, թե ամբողջ քաղաքը գնում է դեպի Երևան՝ պարզապես փոխվել է այն, որ մեկնողները նախապես ջերմաչափվում են: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը՝ հավելելով, որ «այս վիճակը պետք է արագ դադարեցնել»: «Էջմիածին քաղաքի ելքերն ու մուտքերը փակելու իմաստն ու տրամաբանությունը կայանում է նրանում, որպեսզի միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում բնակիչները լքեն քաղաքը, և լքողների նկատմամբ հնարավոր լինի հսկողություն սահմանել: Այսպես, բոլորիդ կոչ ենք անում ու հորդորում ենք մնալ տանը, քաղաքից դուրս գալ միայն ու միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում»,- ասվում է գրառման մեջ։ Հայաստանում կորոնավիրուսով վարակվել է 30 մարդ։ Էջմիածինը կորոնավիրուսի բռնկման հիմնական օջախն է, 30 դեպքից 20-ը կապ ունի այդ քաղաքի հետ։ Էջմիածնից այս պահին կարելի է դուրս գալու համար օգտվել միայն Վաղարշապատ-Երևան, Վաղարշապատ Աշտարակ, Վաղարշապատ-Մասիս ճանապարհներով։ Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը՝ Շուշի չայցելելու մասին․ Դեռևս պատրաստ չեմ Նա մտահոգիչ է անվել մամուլի և քաղհասարակության ճնշումները՝ հավելելով, որ դա «տասնամյակներով հետ կշպրտի Ադրբեջանը» Հնդկաստանն արդիականացրել է ՀՀ մատակարարված հրետանային համակարգերը՝ նոր էլեկտրոնիկա տեղադրելով Հրետանային համալիրներում տեղադրվել են պարզեցված ինտերֆեյսով բալիստիկ համակարգիչներ Ողջաբերդ գետի հենապատի փլուզման հետևանքով Նոր Արեշում տներ են հեղեղվել Իրականացնում են գետի հունի մաքրման, երկաթբետոնե կառուցատարրերի տեղափոխման |