LVMH-ն ձեռքերի ախտահանիչ միջոցներ կթողարկի Dior-ի, Givenchy-ի և Guerlain-ի գործարաններից![]() 16 մարտի 2020 - 17:13 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիական LVMH-ն օծանելիքի արտադրությամբ զբաղվող գործարանները կօգտագործի ձեռքերի ախտահանիչ միջոցներ ստեղծելու համար, գրում է Meduza-ն: Ախտահանիչ միջոցները կարտադրվեն Dior, Givenchy և Guerlain-ի համար արտադրվող պարֆյումի գործարաններում: Մարտի 15-ին ամբողջ Ֆրանսիայում կորոնավիրուսով վարակման մոտ 5423 դեպք կա, մահացել է մոտ 127 մարդ: Նշվում է, որ LVMH-ն Ֆրասիայի կառավարությանն անվճար կփոխանցի այդ միջոցները, իսկ մատակարարումը կսկսվի մարտի 16-ից: Առաջին շաբաթվա ընթացքում LVMH-ն 12 տոննա ախտահանիչ միջոց կարտադրի, և կանի դա, քանի դեռ անհրաժեշտ կլինի: LVMH կոնցեռնը համաշխարհային առաջատարն է շքեղ ապրանքների արտադրության ոլորտում, այն միավորում է կոսմետիկա, հագուստ, զարդեր և այլ ապրանքատեսակներ արտադրող 75 ընկերություն: Սեփականատերը ֆրանսիացի գործարար Բերնար Արնոն է: Կարդացեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |