Ucom-ն անցնում է արտակարգ ռեժիմով աշխատանքի16 մարտի 2020 - 19:31 AMT PanARMENIAN.Net - Գիտակցելով ստեղծված արտակարգ իրավիճակը և գնահատելով հանրապետության ինտերնետ և բջջային կապի հասանելիության անխափան աշխատանքի կարևորությունն այս օրերին` Ucom ընկերությունը որոշել է անցնել արտակարգ ռեժիմով աշխատանքի: • Կաշխատի սպասարկման 34 կենտրոն ամբողջ հանրապետության տարածքում, մնացածը կլինեն ժամանակավորապես փակված • Վաճառքի և սպասարկման կենտրոններում արդեն իսկ կատարվում են մշտական ախտահանման աշխատանքներ • Գրասենյակներում և սպասարկման սրահներում աշխատակիցները սպասարկումը իրականացնում են պաշտպանիչ դիմակներով և ձեռնոցներով, գրասենյակներում մշտական առկա են ախտահանիչ միջոցներ • Աշխատակիցները գրասենյակ մուտքի ժամանակ և օրվա ընթացքում ջերմաչափվում են • Ucom ցանցի մոնիտորինգի կենտրոնը, սերվերային սենյակները, տեխնիկական սպասարկման բաժինը, մյուս ստրատեգիական բաժինները նախապատրաստված են և աշխատում են 24/7 գրաֆիկով։ Բոլոր առցանց հարթակները շարունակում են գործել՝ • ծառայությունների և սարքավորումների ձեռբերում • ծառայությունների վճարում Տեխնիկական սպասարկման բաժնում յուրաքանչյուր խնդիր լուծվելու է ըստ արտակարգ դրության ժամանակ սահմանված առաջնահերթության։ Առողջապահության նախարարության 8003 թեժ գիծը գործում է անվճար անգամ զրոյական կամ բացասական հաշվեկշռի դեպքում։ Կարևորելով բաժանորդների հարմարավետությունը տանը մնալու այս օրերին՝ ընկերությունը հայտնում է, որ uTV հեռուստատեսային ծառայության տեսավարձույթ բաժնում ավելացվել է ֆիլմերի «Անվճար» բաժինը, որտեղ տեղադրված են բազմաժանր ֆիլմեր բոլոր տարիքի բաժանորդների համար, որոնք դիտելիս գումար չի գանձվի։ Հետագա քայլերի մասին կտեղեկացվի։ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են ՌԴ-ն մտադիր է հյուպատոսություն բացել Ստեփանակերտում Նշվել է, որ իդեալական կլիներ, որ հյուպատոսությունը բացվեր 2024–ին Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ |