Փաշինյան. Մինչև 6 ամսով կհետաձգվեն հիփոթեքային վարկերի հետ կապված պարտավորությունները16 մարտի 2020 - 21:37 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կենտրոնական բանկը բանկերի հետ աշխատել է և ծրագրով իրականացված վարկավորումների հետ կապված պարտավորությունները մինչև 6 ամսով կհետաձգվեն, նույն ժամկետով կերկարաձգվեն նաև հիփոթեքային վարկերի հետ կապված՝ մասնավորապես Ազգային հիփոթեքային հիմնադրամի և «Բնակարան երիտասարդ ընտանիքներին» ծրագրով տրված հիփոթեքային վարկերի սպասարկումները, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ը արտակարգ դրություն է հայտարարված՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: «Բանկային համակարգը տոտալ վարկային արձակուրդ չի հայտարարում, քանի որ ոլորտի մասնագետների հետ քննարկման ժամանակ իրենք ասել են, որ 100 հաճախորդից 85-ը պարտաճանաչ են և վստհելի հարաբերություններ կան նրանց հետ: Բայց ասում են` ունենք 15 անպարտաճանաչ հաճախորդ, որոնք միշտ նույն խնդիրն ունեն: Ինչո՞ւ համատարած տալ վարկային արձակուրդ»,- ասել է Փաշինյանը՝ նշելով, որ բանկերն իրենց վստահելի հաճախորդի հետ համաձայնության կգան: Մարտի 16-ի դրությամբ ՀՀ-ում գրանցված կորոնավիրուսի 30 դեպք: Մեկ հոգի առողջացել է: Կարդացեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Սիմոնյան. Անընդունելի է, երբ եկեղեցականը, եկեղեցին զբաղվում են քաղաքականությամբ՝ քաղաքականությունն առևտուր է «Անտարբեր նայելը և քաղաքական գործունեությամբ զբաղվելը տարբեր բաներ են»,–ասել է նա ԱԺ նախագահ․ 2026-ի ընտրություններում Տավուշի այդ գյուղերում ՔՊ-ն հաղթելու է շռնդալից կերպով «Հայաստանն իր քաղաքացիներից որևէ մեկին չի նեղացնելու, անտեր ու անտուն չի թողնելու»,–ասել է նա Սիմոնյան․ Ալիևի հայտարարությունները ներքին լսարանի համար են «Այնուամենայնիվ հանդիպումների ժամանակ մենք այդ հարցերը բարձրացնում ենք»,–ասել է նա Գաֆարովան՝ Սիմոնյանի հետ հանդիպման մասին․ Խոսել ենք խաղաղ գործընթացից Այդ մասին նա խոսել է Ադրբեջանի խորհրդարանի նիստում |