Թորոսյան. ՀՀ-ում թոքերի արհեստական օդափոխության 334 սարք կա, նորերը կգնվեն![]() 16 մարտի 2020 - 21:45 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում մարտի 16-ի դրությամբ կա թոքերի արհեստական օդափոխության գործող 334 սարք, հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ «Այս պահին կա ռեզերվային/ազատ 15 սարք՝ հատուկ առանձնացված կորոնավիրուսային հիվանդությամբ պոտենցիալ պացիենտների համար։ 3-4 օրից մեր պահեստում կլինի հավելյալ 11 սարք՝ ձեռք բերված ՌԴ-ից»,- ասել է նախարարը։ Թորոսյանը հայտնել է նաև, որ 10-15 օրից ԱՆ պահեստում կլինի հավելյալ 10 սարք, որոնք ձեռք կբերվեն Չինաստանից։ ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ը արտակարգ դրություն է հայտարարված՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 16-ի դրությամբ ՀՀ-ում կորոնավիրոսով վարակման դեպքերը 30-ն են: 1 պացիենտ առողջացել է: Աժ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ կորոնավիրուսով հիվանդների համար 100%-ով պատրաստ երկու բուժհաստատություն կա, և 2 ռեզերվային հիվանդանոց: Վարչապետն ասել է, որ 4 ռեզերվը միասին կարող են տեղավորել մինչև 1500 մարդու: Կարդացեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |