Բաստայի երևանյան համերգը հետաձգվել է![]() 17 մարտի 2020 - 15:30 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանցի հայտնի ռեփեր Բաստայի համերգը Երևանում, որը կայանալու էր մայիսի 3-ին, հետաձգվել է։ Այդ մասին հայտնել է ինքը երաժիշտը՝ Instagram-ի իր էջում։ Համերգը կայանալու էր Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Բաստնա տեղեկացրել է, որ այն կտեղափոխվի հոկտեմբերի 18-ի։ Համերգի կազմակերպիչների էջում հետաձգման մասին որևէ տեղեկություն դեռ չկա։ Ռեփերը պետք է առաջին անգամ համերգ տա Հայաստանում: Բաստան (Վասիլի Վակուլենկո) ռուսաստանցի երաժիշտ է՝ հայտնի ռեփի և այլ ժանրերի կատարումներով, նաև կոմպոզիտոր է, հեռուստառադիոհաղորդավար, դերասան, սցենարիստ, ռեժիսոր և պրոդյուսեր: 2007-ից ի վեր նա Gazgolder լեյբլի համահեղինակն է, հայտնի է Բաստա, Նոգանո, N1NT3ND0 (Նինտենդո) ստեղծագործական կեղծանուններով: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |