ՀՀ-ն արգելում է 16 երկրի քաղաքացիների մուտքը17 մարտի 2020 - 16:09 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը մարտի 17-ից արգելում է 16 երկրի քաղաքացիների մուտքը, հայտնել է պարետ, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Նա նշել է, որ որոշումը կայացվել է՝ ելնելով մի շարք երկրներում կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված համաճարակաբանական լարված իրավիճակից: Իսկ այդ երկրներից վերադարձող ՀՀ քաղաքացիները պետք է ենթարկվեն 14-օրյա կառանտինային ռեժիմի: Երկրների ցանկն է. 1. Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն 2. Իրանի Իսլամական Հանրապետություն 3. Հարավային Կորեա 4. Ճապոնիա 5. Իտալիա 6. Իսպանիա 7. Ֆրանսիա 8. Գերմանիա 9. Շվեյցարիա 10. Դանիա 11. Ավստրիա 12. Բելգիա 13. Նորվեգիա 14. Շվեդիա 15. Նիդերլանդներ 16. Միացյալ Թագավորություն Չի սահմանափակվելու այդ երկրներից բեռափոխադրումներ իրականցնող տրանսպորտային միջոցի վարորդի ու փոխարինող մեկ վարորդի մուտքը Հայաստան։ Մարտի 17-ի կեսօրի դրությամբ երկրում հանրագումարով կորոնավիրուսի հաստատված 64 դեպք կա, որոնցից 1-ն առողջացել է: ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ը արտակարգ դրություն է հայտարարված՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների Միրզոյանն ու Բայրամովը ողջունել են առաջընթացը սահմանազատման հարցում և պայմանավորվել շարունակել բանակցությունները Բանակցությունները կշարունակվեն բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ |