The Beautified Project-ը չեղարկել է Երևանում համերգը![]() 17 մարտի 2020 - 16:34 AMT PanARMENIAN.Net - The Beautified Project խումբը չեղարկել է ապրիլի 6-ին Երևանում նախատեսված համերգը, քանի որ կորոնավիրուսի հետագա զարգացումը կանխելու նպատակով ՀՀ-ում հայտարարվել է արտակարգ դրություն: Այդ մասին ասվում է խմբի հիմնադիր Անդրե Սիմոնյանի ֆեյսբուքյան էջում: «Հարգելով կառավարության որոշումը, ցավոք, ստիպված ենք չեղարկել ապրիլի 6-ին նախատեսված համերգը: Տոմսերի հետվերադարձի գործընթացը կազմակերպելու համար մոտակա օրերին կտրամադրենք տեղեկություն և հեռախոսահամար»,- ասվում է գրառման մեջ։ Հայտնի ռուսաստանցի ռեփեր Բաստայի համերգը Երևանում, որը կայանալու էր մայիսի 3-ին, ևս հետաձգվել է: Հայաստանում կա կորոնավիրուսի հաստատված 64 դեպք, որոնցից 1-ն առողջացել է։ ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ը արտակարգ դրություն է հայտարարված՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 17-ին Հայաստանն արգելել է 16 երկրի քաղաքացիների մուտքը երկիրը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |