ԵՊՀ ռեկտորի ընտրությունն անորոշ ժամանակով հետաձգվում է

ԵՊՀ ռեկտորի ընտրությունն անորոշ ժամանակով հետաձգվում է

PanARMENIAN.Net - Երևանի պետական համալսարանի ռեկտորի ընտրությունն անորոշ ժամկետով հետաձգվում է, հայտնել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Գևորգ Մուրադյանը, փոխանցում է Hetq.am-ը։

ԵՊՀ ռեկտորի ընտրությունը նախատեսված էր մարտի 23-ին, առաջադրվել է 5 թեկնածու:

Ընտրությունների անցկացման նոր ժամկետ կնշանակվի Հայաստանում հայտարարված արտակարգ դրության ռեժիմի վերացումից հետո։

Հոգաբարձուների խորհրդի անդամներին մարտի 17-ի առավոտյան համապատասխան գրություն է ուղարկվել:

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ը արտակարգ դրություն է հայտարարված՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---