ՀՀ-ում կորոնավիրուսի դեպքերը հասել են 78-ի՝ 6 նոր դեպք կա![]() 17 մարտի 2020 - 21:55 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում մարտի 17-ի ժամը 21:30-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված 78 դեպք կա՝ նոր դեպքերը 6-ն են, բոլորն էլ կապված են արտադրամասի հետ: Այդ մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ նշելով, որ ճնշող մեծամասնությունը չունի որևէ սիմպտոմ, անգամ ջերմություն: «Երկուսի մոտ էր միայն թոքաբորբ, որը գուցե անցել է: Այս պահին հստակ ասել չենք կարող, քանի որ դրա համար պետք է ռենտգեն հետազոտություն անել, որն անցկացնելու համար նախորդից պետք է անցնի 7 օր, այդ ժամկետը դեռ չի լրացել»,- նշել է Թորոսյանը: Նախարարն ասել է նաև, որ կարանտինում գտնվող 18 վարակակրի դեպքում որևէ սիմպտոմ չի եղել, բայց հետազոտությունից հետո պարզել են, որ վիրուսակիր են: «Հաստատված դեպքով քաղաքացիների թվի աճին զուգընթաց տեսնում ենք, թե ինչ զարգացումներ ունենք՝ սեռի, տարիքիմ վիճակի բուժման մասով, հետևություններ կանենք: Ամեն ինչ արվում է՝ բոլորին զարգացումների մասին տեղյակ պահելու վերաբերյալ», - ասաց նա: Նախարարի խոսքով՝ օրվա ավարտին մոտ 600 քաղաքացի մեկուսացված կլինի. հնարավոր է՝ առաջիկայում ևս մի քանի հարյուր հոգի մեկուսացնեն, հետագայում այդ թվի աճի դեպքում կանցնեն ինքնամեկուսացման: «Հիմա նրանց մեկուսացնելու նպատակը վիրուսի տարածման շղթան կոտրելն է»,- նշեց նա: Մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ը երկրում արտակարգ դրություն է հայտարարված՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |