Մարզպետ. Հարյուրավոր քաղաքացիներ մեկուսացված են Կոտայքում և Տավուշում![]() 18 մարտի 2020 - 12:31 AMT PanARMENIAN.Net - Կոտայքի և Տավուշի մարզերում մարտի 17-ին մի քանի հարյուր ՀՀ քաղաքացի է մեկուսացված՝ 14-օրյա կարանտինային ռեժիմում բժշկական հսկողության տակ լինելու նպատակով, հայտնել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը: «Խոսքը մայրաքաղաքում բուժման մեջ գտնվող վիրուսակիր մեր քաղաքացիների հետ կոնտակտ ունեցած անձանց մասին է, որոնք մեկուսացվել են պատշաճ բժշկական հսկողության տակ գտնվելու նպատակով և չեն հանդիսանում վարակակիրներ։ Նրանց առաջին խումբն արդեն վերադարձել է մշտական բնակության վայրեր»,- գրել է նա: Պետրոսյանը նշել է, որ բժշկական հսկողությունը և տեխնիկական սպասարկումն ամբողջովին իրականացվում է տեղի բուժանձնակազմերի և տեղաբնակ քաղաքացիների ուժերով՝ ԱՆ հսկողության ներքո: Մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ը ՀՀ արտակարգ դրություն է հայտարարված՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 17-ի դրությամբ՝ ՀՀ-ում կորոնավիրուսի 84 դեպք է գրանցված, մեկն առողջացել է: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |