Երեւանում կբացվի Եվգենի Պլյուշչենկոյի անվան գեղասահքի դպրոց16 դեկտեմբերի 2008 - 15:16 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 27-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա գեղասահքի դպրոցի բացումը: Վերջինս կկոչվի Ռուսաստանի գեղասահքի օլիմպիական չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոյի անունով: Այդ մասին այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է մարզահամերգային համալիրի սեփականատեր «Բամո» ընկերության բաժնետերերից մեկը` Հովիկ Մուրադյանը:«Դեռեւս 2 ամիս առաջ մենք ծրագրում էինք մարզահամերգային համալիրում գեղասահքի դպրոց բացել: Մենք Եվգենի Պլյուշչենկոյի հետ բանակցություններ ենք վարում համագործակցության կարգավորման համար, նրա մասնակցությունը այս նախագծին լավագույն կերպով կանդրադառնա Հայաստանում գեղասահքի զարգացման վրա»,- նշել է Հովիկ Մուրադյանը` ավելացնելով, որ դպրոցի սաների 25%-ի համար դասընթացներն անվճար են լինելու, իսկ գները` բոլորին մատչելի: Գեղասահքի դպրոցի բացման արարողությանը մասնակցելու համար Երեւան է ժամանել ինքը` Եվգենի Պլյուշչենկոն, որը վարպետության դասեր է անցկացրել երիտասարդ գեղասահորդների համար: «Մենք բանակցություններ ենք վարում դպրոցի բացման համար: Բացի իմ անունից ես ցանկանում եմ իմ ներդրումն ունենալ Հայաստանում գեղասահքի զարգացման գործում: Մենք շատ աշխատանք ունենք անելու, բայց ինձ հաճելի է շփվել եւ մարզել երեխաներին»,- հայտնել է գեղասահքի օլիմպիական չեմպիոնը` ավելացնելով, որ բանակցություններ են ընթանում մարզահամերգային համալիրի ղեկավարության հետ, որպեսզի մարզիչներ եւ բարձր որակավորմամբ մասնագետներ հրավիրվեն Ռուսաստանից եւ աշխարհի այլ երկրներից: «Հեռանկարում մենք դիտարկում ենք նաեւ Երեւանում միջազգային սեմինարների, վարպետության դասերի, կոնֆերենցիաների, դպրոցական մրցույթների անցկացման հնարավորությունը, քանի որ այստեղ գոյություն ունեն բոլոր հնարավորությունները Գեղասահքի աշխարհի առաջնության անցկացման համար»,- հաղորդել է Եվգենի Պլյուշչենկոն` ավելացնելով, որ նա ծրագրեր ունի դպրոցներ բացելու Սանկտ-Պետերբուրգում, Վոլգոգրադում եւ այլ քաղաքներում: Օլիմպիական չեմպիոնի խոսքերով, լավագույն հայ գեղասահորդները կներգրավվեն իր խմբի մեջ եւ կմասնակցեն շատ միջազգային մրցույթների: Դեկտեմբերի 27-ին եւ 28-ին Երեւանում կկայանա Եվգենի Պլյուշչենկոյի եւ հունգար ջութակահար Էդվին Մարտոնի «Ստրադիվարիուսի ոսկե սառույցը» շոու-ծրագիրը: Այն 2007թ.-ից ներկայացվել է Ռուսաստանում, ԱՊՀ երկրներում եւ Բալթիայում: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Սերժ Սարգսյան. Բագրատ Սրբազանն ասել է` ինքն է թեկնածու, ուրեմն՝ իրեն ենք աջակցում Նա ասել է, որ նոր իշխանություններին կհաջողվի սահմանազատումը բերել օրինական դաշտ ՌԴ ՊՆ ղեկավար․ Հատկապես մտահոգիչ են Վաշինգտոնի և Բրյուսելի պլանները մեր հայ գործընկերների մասով Նա հավելել է, որ «Հայաստանին ու Ադրբեջանին հակասությունների կարգավորման համար պարտադրվում են միջնորդական ջանքեր» Սերժ Սարգսյանն արդարացվել է հանցակազմի բացակայության հիմքով Վերացվել է նրա խափանման միջոցը՝ երկրից բացակայելու արգելքը |