Aeroflot-ը չեղարկել է դեպի Երևան և հակառակ թռիչքները![]() 18 մարտի 2020 - 13:28 AMT PanARMENIAN.Net - Aeroflot-ը մարտի 18-ից մինչև 28-ը փոխել է դեպի Երևան չվացուցակը՝ պայմանավորված ՀՀ և ՌԴ միջև թռիչքների ժամանակավոր դադարեցմամբ, հայտնել է Հայաստանում ՌԴ դեսպանությունը: Ավիաընկերությունից նշել են, որ չեղարկված են մարտի 19-ի SU1868 (թռչում է Մոսկվայից, 20:40-ին) և SU1966 (թռչում է Մոսկվայից, 23:20-ին) չվերթները, իսկ մարտի 20-ից մինչև մարտի 28-ը չեղարկվել են SU1869 (թռիչքը Երևանից, 02:55-ին) և SU1967 (թռիչքը Երևանից, 04:55-ին): Բացի այդ, չեղարկվել է ևս 2 թռիչք՝ մարտի 23-ից մինչև 28-ը: Խոսքը Մոսկվայից SU1858 և SU1862 չվերթերի մասին է, իսկ Երևանից՝ SU1859 և SU1863-ի: Մարտի 16-ին ՀՀ և ՌԴ վարչապետները պայմանավորվել են 2 շաբաթով ժամանակավորապես դադարեցնել երկու երկրի միջև չվերթերը: ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է հայտարարված՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Հայաստանում մարտի 18-ի առավոտվա դրությամբ վարակի հաստատված 84 դեպք կա, հիվանդներից մեկն առողջացել է: Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Կադացեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |