Թորոսյանը 100,000 դրամ է փոխանցել կորոնավիրուսի դեմ պայքարի հաշվեհամարին18 մարտի 2020 - 13:59 AMT PanARMENIAN.Net - Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը 100,000 դրամ է փոխանցել ի աջակցություն կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի։ Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։ Նախարարը հիշեցրել է, որ ֆինանսների նախարարությունը բացել է գանձապետական հաշիվ ` կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման և հաղթահարմանն ուղղված առողջապահության նախարարության միջոցառումներին աջակցելու նպատակով։ Գումարի հասցեատերն է Կենտրոնական գանձապետարանը, գանձապետական հաշվեհամարն է՝ 900005001947: «Խնդրում ենք փոխանցում կատարելիս սկզբից նշել նպատակը՝ «Աջակցություն կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարին»։ Ստացված միջոցները օգտագործվելու են բժշկական անձնակազմի խրախուսման, բժշկական պարագաների և սարքավորումների ձեռք բերման, ինչպես նաև բժշկական կենտրոնների շենքային պայմանների բարելավման վրա»,- ասվում է գրառման մեջ: Մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ը ՀՀ արտակարգ դրություն է հայտարարված՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 17-ի առավոտվա դրությամբ՝ ՀՀ-ում կորոնավիրուսի 84 դեպք է գրանցված, մեկն առողջացել է: Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Կարդացեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես՝ Կանադայի խորհրդարանում Ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները Փաշինյանը Բաղանիսում և Ոսկեպարում հանդիպումներից հետո հասել է Կիրանց Կիրանցում լարված իրավիճակ է, գյուղում է նաև ոստիկանապետը ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին Պատվիրակությունը գլխավորում է Անդրանիկ Քոչարյանը ԱԳՆ․ ԵՄ կողմից շենգենյան վիզայի վճարի չափի հնարավոր փոփոխությունը չի տարածվի ՀՀ քաղաքացիների վրա ԱԳՆ–ն արձագանքել է մամուլում շրջանառվող որոշ տեղեկություններին |