ՀՀ-ում կորոնավիրուսի վարակի 84 դեպքից 72-ը կապված են երկու առաջնակի դեպքի հետ![]() 18 մարտի 2020 - 14:43 AMT PanARMENIAN.Net - Մարտի 18-ի դրությամբ ՀՀ-ում իրականացվել է կորոնավիրուսի 813 հետազոտություն, որից 84-ը՝ դրական արդյունքով, 1-ն առողջացել է։ Արդյունքների համաճարակաբանական վերլուծության տվյալները փաստում են, որ 72 դեպք փոխկապակցված էր երկու առաջնակի դեպքի հետ, հայտնել են Առողջապահության նախարարությունից։ Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ ՀՀ-ում դեպքերի 81%-ը փոխկապակցված են Էջմիածնի և արտադրամասի հետ: ՀՀ-ում կորոնավիրուսային հիվանդությունը կանխելու նպատակով իրականացվում են կանխարգելիչ հակահամաճարակային միջոցառումներ՝ սկսած պետական սահմանի անցակետից մինչև լաբորատոր հետազոտություններ: ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Կադացեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից http://www.panarmenian.net/arm/news/278874/ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |