Եվրատեսիլ 2020-ը չեղարկվել է![]() 18 մարտի 2020 - 17:54 AMT PanARMENIAN.Net - Եվրատեսիլ երաժշտական մրցույթը չեղարկվել է կորոնավիրուսի համաճարակի պատճառով։ Այդ մասին ասվում է մրցույթի Twitter-ի միկրոբլոգում։ Եվրատեսիլ երգի մրցույթն անցկացվել է ամեն տարի վերջին 64 տարում։ Կազմակերպիչները 2020-ի մրցույթը կազմակերպելու տարբերակներ էին փնտրում, բայց, ի վերջո, որոշել են չեղարկել այն կորոնավիրուսի տարածման պատճառով։ Մրցույթը պետք է անցկացվեր հոլանդական Ռոտերդամում։ Քննարկվում է այն 2021-ին նույն քաղաքում անցկացնելու հարցը։ Հայաստանյան պատվիրակը պետք է լիներ Աթենա Մանուկյանը Հունաստանից, Chains On You երգով։ Երգի տեսահոլովակի պրեմիերան կայացել էր մարտի 13-ին։ ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 18-ի առավոտվա դրությամբ երկրում վարակի 84 հաստատված դեպք կա, մեկն առողջացել է: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |