ՃՈ-ն՝ վարորդներին. Նախատեսվածից ավելի ուղևորներ չտեղափոխել

ՃՈ-ն՝ վարորդներին. Նախատեսվածից ավելի ուղևորներ չտեղափոխել

PanARMENIAN.Net - Մարտի 18-ին Ճանապարհային ոստիկանության ծառայողներն ուժեղացված ծառայություն են իրականացրել Երևանում:

Ավտոբուսների ու երթուղային տաքսիների վարորդներին ճանապարհային ոստիկանները զգուշացրել են չխախտել ուղևորափոխադրումների կանոնները, այսինքն՝ նախատեսվածից ավելի ուղևորներ չտեղափոխել։

Ծառայության ընթացքում հայտնաբերվել են նաև այլ խախտումներ, ավտոբուսի մեկ վարորդ չի ունեցել վարորդական իրավունքի վկայական։ Ավտոբուսը տեղափոխվել է ՃՈ պահպանվող հատուկ տարածք։

Ոստիկանությունից նշել են, որ բոլոր օրինախախտ վարորդները հայտնաբերվելու և ենթարկելու են պատասխանատվության։

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Երկրում մարտի 18-ին երկրում մարտի 18-ի առավոտվա դրությամբ վարակի 84 դեպք կա, մեկն առողջացել է: Առողջապահության նախարարությունից կոչ են անում հետևել հիգիենայի կանոններին, հնարավորինս քիչ գտնվել մարդաշատ վայրերում և պահպանել սոցիալական հեռավորություն:

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---