Իտալիան մոտ 10,100 ուսանողի կգործուղի բուժանձնակազմին օգնելու![]() 18 մարտի 2020 - 21:28 AMT PanARMENIAN.Net - Ըստ Քաղաքացիական գործակալության տվյալների` Իտալիայում կորոնավիրուսից մահացածների թիվը մարտի 18-ի տվյալներով հասել է 2503-ի, իսկ կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի քանակը հասել է 31,506-ի։ Դա ամենամեծ ցուցանիշն է Չինաստանի սահմաններից դուրս, տեղեկացնում է Համաշխարհային տնտեսական համաժողովը։ Իտալիան մոտ 10,100 ուսանողի կգործուղի բուժանձնակազմին օգնելու նպատակով։ Հատկապես բարդ է վիճակը Լոմբարդիայում։ «Լոմբարդիայում հիվանդանոցները ծանր կացության մեջ են հայտնվել։ Զբաղված են բոլոր մահճակալներն ու շնչառական սարքերը»,- ասել է Լոմբարդիայի իշխող Լիգայի կուսակցության ղեկավար Մատեո Սալվինին՝ այդ կուսակցությունն է կառավարում Լոմբարդիան։ ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 18-ի երեկոյի դրությամբ երկրում կորոնավիրուսի 102 դեպք կա: Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |