Վարչապետ. ՀՀ-ում կորոնավիրուսի 102 դեպք կա

Վարչապետ. ՀՀ-ում կորոնավիրուսի 102 դեպք կա

PanARMENIAN.Net - Հայաստանում մարտի 18-ի երեկոյի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 102-ի: Այդ մասին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի եթերում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ըստ նրա՝ դեպքերի 75%-ը երկու աղբյուրից են՝ Էջմիածնից և Երևանի Շենգավիթ համայնքում գտնվող արտադրամասից:

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար:

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---