Շենգավիթի արտադրամասում կորոնավիրուսը տարածել է իտալացի գործընկերը. Թաքցրել է ջերմությունը18 մարտի 2020 - 19:14 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում կորոնավիրուսի երկու աղբյուրից մեկում՝ Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գտնվող արտադրամասում, վիրուսը տարածվել է Իտալիայից եկած գործընկերներից մեկի միջոցով, «Շանթ»-ին հարցազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշել է, որ Շենգավիթի արտադրամասը կապ ունի Իտալիայի հետ: «Իտալացի գործընկերը ժամանել է այնտեղ, ընդ որում՝ նա եղել է առողջապահության նախարարության հսկողության տակ, բայց, ցավոք սրտի, ջերմիջեցնող խմելու միջոցով թաքցրել է իր վիճակը, 1-2 օր անցկացրել է արտադրամասում, որից հետո հեռացել է ՀՀ-ից»,- ասել է Փաշինյանը: Վարչապետն ասել է, որ Էջմիածնի շուրջ վիճակը կայունացել է, իսկ այժմ խնդիր է դրված կայունացնել արտադրամասի հետ կապված իրավիճակը: ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: ՀՀ-ում մարտի 18 երեկոյի դրությամբ կորոնավիրուսի 102 դեպք կա, որոնց 75%-ը երկու աղբյուրից են՝ Էջմիածնից և արտադրամասից: Ավելի վաղ Փաշինյանը հայտնել էր, որ արտադրամասը 500 աշխատող ունի, քայլեր են տարվում շփման ամբողջ շրջանակը պարզելու համար: Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը |