150 մլրդ դրամ ՀՀ տնտեսությանը՝ վիրուսի ազդեցության հաղթահարման համար18 մարտի 2020 - 19:34 AMT PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի ազդեցությունը հաղթահարելու համար պետությունը ՀՀ տնտեսությանը 150 մլրդ դրամի աջակցություն կհատկացնի, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Շանթ» հեռուստաընկերության եթերում։ Ըստ նրա՝ այդ աջակցությունը փաթեթների է բաժանվելու։ Առաջինը կլինի առաջիկա մի քանի օրում։ 25 մլրդ դրամ կհատկացվի ու կուղղվի այն ընկերություններին, որոնք դրամով վարկ կվերցնեն՝ աշխատավարձ ու հարկեր, կոմունալներ վճարելու, հումք ձեռք բերելու համար և այլն։ Վարկի 50%-ը գործադիրը 0%-ով կհամաֆինանսավորի, բանկային հատվածի տոկոսը ևս կսուբսիդավորի, որ վարկը լինի 0 տոկոսով։ Երկրորդը. Կառավարությունը նպատակ ունի գյուղատնտեսական վարկերը սուբսիդավորելու, որ դրանք դառնան 0-տոկոսանոց։ Երրորդը 30 մլրդ դրամի սոցիալական հրատապ աջակցության փաթեթ է, որի նպատակն է «թույլ չտալու սոցիալական կարգավիճակի գահավիժում»։ «Դա արվում է հնարավոր սոցիալական հրդեհը մարելու համար»,- նշել է Փաշինյանը Եւս 80 մլրդ դրամ, (իրականում, ինչպես շեշտեց վարչապետը, անսահմանափակ գումար) կուղղվի իրական նորարար նախագծերի մեջ ներդրնելու համար։ Վարչապետը համեմատել է աշարհի տնտեսությունը կորոնավիրուսից հետո շինհրապարակի հետ, որտեղ պետք է նոր տնտեսություն կառուցել։ ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 18-ի երեկոյի դրությամբ երկրում կորոնավիրուսի 102 դեպք կա: Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Արցախի ՄԻՊ. Արցախցի քաղաքապետերի դեմ քրվարույթները քաղենթատեքստ ունեն Նա պատահական չի համարում, որ այդ անհիմն վարույթները մեկնարկեցին Բագրատ սրբազանի հետ նրանց հանդիպումից հետո «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես՝ Կանադայի խորհրդարանում Ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները Փաշինյանը Բաղանիսում և Ոսկեպարում հանդիպումներից հետո հասել է Կիրանց Կիրանցում լարված իրավիճակ է, գյուղում է նաև ոստիկանապետը ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին Պատվիրակությունը գլխավորում է Անդրանիկ Քոչարյանը |