Ոստիկանապետի ու ԱԱԾ տնօրենի ԺՊ-ները կվերանշանակվեն

Ոստիկանապետի ու ԱԱԾ տնօրենի ԺՊ-ները կվերանշանակվեն

PanARMENIAN.Net - Ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար (ԺՊ) Արման Սարգսյանն ու ԱԱԾ տնօրենի ԺՊ Էդուարդ Մարտիրոսյանը կնշանակվեն համապատասխանաբար՝ ոստիկանության պետի և ԱԱԾ ղեկավարի պաշտոններում, «Շանթի» եթերում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Որոշումը կայացվելու է մարտի 19-ին։

Այդ օրը լրանում է օրենքով սահմանված 6-ամսյա ժամկետը, որի ընթացքում կառույցները կարող են ղեկավարել ԺՊ-ները։

Փաշինյանը բազմիցս հայտարարել էր, որ որոշում է կայացնելու վերջիններիս աշխատանքի արդյունքներով։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---