ՄԱԿ․ Կորոնավիրուսի պատճառով 25 մլն մարդ կարող է կորցնել աշխատանքը18 մարտի 2020 - 21:30 AMT PanARMENIAN.Net - COVID-19 կորոնավիրուսի պատճառով աշխարհում մոտ 25 մլն մարդ կարող է կորցնել աշխատանքը։ Այդ մասին հայտարարել է Աշխատանքի միջազգային կազմակերպությունը՝ ՄԱԿ-ի հատուկ հաստատությունը, որը զբաղվում է աշխատանքային հարաբերությունների հարցերով։ Համեմատության համար՝ 2008-2009թթ․ ֆինանսական ճգնաժամի տարիներին աշխատանքից զրկվել է 22 մլն մարդ։ Ըստ լավատեսական սցենարի, աշխատանքից կզրկվի 5,3 մլն մարդ։ «Պանդեմիան այլևս զուտ առողջապահական գլոբալ ճգնաժամ չէ, դա նաև աշխատաշուկայի և տնտեսական լուրջ ճգնաժամ է, որը հսկայական ազդեցություն կունենա մարդկանց վրա»,- հայտարարել է ԱՄԿ գլխավոր տնօրեն Գայ Ռայդերը։ Ըստ նրա` այս ճգնաժամի հետևանքները հաղթահարելու համար մարդկությունը պետք է «միասնական ճակատով» հանդես գա։ Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից Photo. AFP Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ԱԺ նախագահ․ Ալմաթիի հռչակագրի մասին դրույթը խաղաղության պայմանագրում ամրագրելու շուրջ համաձայնություն դեռ չկա Նա նշել է, որ քննարկումները շարունակվում են Վիգեն Սարգսյանից պահանջում են բռնագանձել անշարժ գույք Երևանում և ԱՄՆ–ում, նաև՝ դրամական միջոցներ Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել հայցադիմումը Փաշինյանը հանդիպել է Իրանի հոգևոր առաջնորդին Նա կմասնակցի իրանցի զոհված պաշտոնյաների և նրանց ուղեկցողների հարգանքի տուրքի արարողությանը Վարժական հավաքների ծանուցումը հրապարակային դարձնելու նախագիծն 1-ին ընթերցմամբ ընդունվել է Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված |