Կորոնավիրուսի պատճառով ԵԱՀԿ-ն դադարեցնում է դիտարկումները շփման գծում19 մարտի 2020 - 10:40 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը դադարեցնում է դիտարկումները հայկական և ադրբեջանական զինված ուժերի շփման գծում: «Իրավիճակը, որը ստեղծվել է նոր կորանավիրուսի տարածումից հետո, ամբողջ տարածաշրջանում հանգեցրել է միջազգային սահմանների փակմանը, տեղացի և միջազգային աշխատակիցների ճամփորդությունների սահմանափակմանը, ինչպես նաև վարակի տարածումը կանխելու նպատակով անմիջական շփումների սահմանափակմանը», - ասվում է ԵԱՀԿ կայքում հրապարակված հայտարարության մեջ: Նշվում է, որ մշտադիտարկումը կդադարեցվի մինչև այդ սահմանափակումները վերացվեն, իսկ Կասպրշիկը կշարունակի կապի մեջ մնալ համապատասխան ռազմական իշխանությունների հետ: ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: ՀՀ-ում մարտի 19-ի առավոտվա դրությամբ կա կորոնավիրուսի 115 դեպք: Նրանցից մեկն առողջացել է: Արդյունքների համաճարակաբանական վերլուծության տվյալները փաստում են, որ 99 դեպք փոխկապակցված է երկու առաջնակի դեպքերի հետ Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Հենաշարժողական խնդիրներով անձանց համար Երևանի 9 հասցեում հատուկ վերելակներ կտեղադրվեն Մայրաքաղաքում նախատեսվում է կառուցել մոտ 500 թեքահարթակ Մարիամ Գևորգյանը՝ Ուրուգվայում ՀՀ դեսպան Նախագահը հրամանագիր է ստորագրել Հարությունյանը՝ Լեմկինի ինստիտուտի հայտարարության մասին. Ընդունում ենք ի գիտություն «Ցանկացած միջազգային կառույցի գնահատականներին հարգանքով ենք վերաբերվում»,–ասել է նա Ռյաբկով․ ՌԴ-ին արևմտյան զենքերով հարվածելու դեպքում հետևանքները կարող են ճակատագրական լինել Նա կոչ է արել ԱՄՆ–ին չթերագնահատել այն պատասխանի լրջությունը, որը կարող են ստանալ |