Բիզնեսը 0%-ով վարկեր կստանա կորոնավիրուսի խնդիրներից ապաքինվելու համար19 մարտի 2020 - 12:07 AMT PanARMENIAN.Net - Կառավարության մարտի 19-ի նիստում քննարկվել են կորոնավիրուսի հետևանքով առաջացած տնտեսական ճգնաժամի լուծման հարցերը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է փոփոխությունների փաթեթների մանրամասները։ Մասնավորապես, գործադիրի հատկացված առաջկցության առաջին՝ 25 մլն դրամի փաթեթն ուղղվելու է բիզնեսի համար վարկերի տրամադրմանը։ Նախագծի համաձայն՝ գումարի 50%-ը ֆինանսավորելու են բանկերը, մինչև 50 տոկոսը՝ Կառավարությունը։ Գործադիրի հատկացրած գումարն անտոկոս է, բանկերին ու վարկային կազմակերպությունների տոկոսը կսուբսիդավորի կառավարությունը։ Այսինքն, տնտեսվարողը 0%-ով գումար կստանա: Այն կարող է ուղղվել մի քանի նպատակի։ Առաջինը՝ աշխատավարձերի ու դրանց գծով հարկերի վճարմանը՝ յուրաքանչյուր աշխատակցի հաշվով 3 ամսից ոչ ավելի, 500 հազար դրամից ոչ ավելի աշխատավարձ տալու համար։ 2-րդ ուղղությունը հումքի գնումը և ներմուծումն է այն դեպքերում, եթե ամբողջ ծավալն օգտագործվելու է ՀՀ-ում պատրաստի արտադրանք ստանալու համար ու տնտեսվարողն արտադրական հզորություններ ունի։ Երրորդը սարք-սարքավորումների ներմուծումն է՝ ՀՀ-ում արտադրություն կազմակերպելու կամ այն ընդլայնելու համար։ Գումարը կտվրի էլէներգիայի, ջրի, գազի գծով ծախսերի ֆինանսավորմանը՝ մինչև 3 ամսով, ամսական մինչև 5 մլն դրամ ծավալով։ Վարկ կտրվի նաև ՀՀ-ում իրացվելիք սննդի, պարարտանյութի, սերմի, տնկիների ներմուծման ֆինանսավորմանը։ Վարկերի նկատմամբ հիմնական պահանջներն են՝ մինչև 24 ամիս ժամկետով ու մինչև 500 մլն դրամ ծավալով: Պետությունը համաֆինանսավորելու է մինչև 250 մլն դրամ ծավալը։ Կառավարության կողմից տրամադրվելիք գումարը լինելու է դրամով։ Նախագիծը դրվելու է հանրային քննարկման մոտ ապագայում։ Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյան․ ՀՀ-ում իշխանափոխություն հնարավոր է միայն ԱԺ ընտրություններով, որոնք կկայանան 2026-ին Նա նշել է, որ 2018-ին ՀՀ իշխանությունը ձևավորված չէր ընտրությունների միջոցով և ժողովուրդը վերականգնեց իր ընտրելու իրավունքը Բիզնես գաղափարներ` պատանիներից․ 6-րդ Fastex Meetup-ը կայացել է Fastex Meetup հանդիպումների շարքը շարունակական է Երևանում քամուց շինությունների տանիքներ, թիթեղյա ծածկեր են վնասվել, կոտրվել են ծառեր Փրկարարներն իրականացրել են կոտրված ծառերի մասնատման, թիթեղների ամրացման և ապամոնտաժման աշխատանքներ |