Թորոսյան. ՀՀ-ում կորոնավիրուսի 122 դեպք կա՝ ևս 7-ն ավելացել են![]() 19 մարտի 2020 - 14:00 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում կորոնավիրուսի դեպքերը մարտի 19-ի կեսօրի դրությամբ ավելացել են ևս 7-ով, այժմ կա հաստատված 122 դեպք: Դրանք կապված են Շենգավիթում գործող արտադրամասում եղած օջախի հետ և ի սկզբանե առողջապահության նախարարության տեսադաշտում են եղել, հայտնել է նախարար Արսեն Թորոսյանը: Ըստ նրա՝ սպասվում է, որ արտադրամասի հետ կապված դեպքերը կավելանան՝ հաշվի առնելով դրա մեծությունը: Թորոսյանն ասել է, որ որևէ լուրջ խնդիր ունեցող պացիենտ չկա, նրանցից ոչ ոքի կյանքին վտանգ չի սպառնում, հիմանկանում պացիենտները չեն ջերմում: ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |