Գյումրիում ծեծված 13-ամյա երեխայի վիճակը կայուն է, խոսում է

Գյումրիում ծեծված 13-ամյա երեխայի վիճակը կայուն է, խոսում է

PanARMENIAN.Net - Գյումրիում մարտի 5-ին մոր ընկերոջ կողմից ծեծի ենթարկված 13-ամյա աղջկա վիճակն արդեն կայուն է, կարողանում է խոսել, PanARMENIAN.Net ին ասաց Սբ Աստվածամայր ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը:

«Երեխան շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում։ Ձախ ոտքը և ձեռքը, որ չէր կարողանում շարժել, սկսել է աննշան շարժել»,- ասաց նա:

Դերձյանը հայնտեց նաև, որ երեխայի հետ շարունակում են աշխատել ԲԿ-ի հոգեբանները։

Մարտի 5-ին կենցաղային վեճի արդյունքում 28-ամյա երիտասարդը ծեծի էր ենթարկել 43-ամյա ընկերուհուն և նրա 13 տարեկան դստերը։ Կինը մահացել էր, երեխան բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվել էր Գյումրու Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց, ապա՝ Երևան՝ Սբ Աստվածամայր ԲԿ։ Կնոջն ու նրա դստերը ծեծի ենթարկած տղամարդը կալանավորված է: Ըստ դատախազության՝ ծեծից մահացած կինը 4 տարի առաջ ևս բռնության էր ենթարկվել կրկին նույն անձի կողմից:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---